Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զարմացած չեմ, որ հենց այսօր այդ ամբիոնը փակվում է

Զարմացած չեմ, որ հենց այսօր այդ ամբիոնը փակվում է
14.06.2026 | 12:00

Երևանի պետական համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնը իմ և իմ սերնդի հազարավոր երիտասարդների հոգու սնուցման գլխավոր աղբյուրներից մեկն էր։ Սովետական երկաթե վարագույրի տարիներին մենք ստանում էինք գիտելիքներ ոչ միայն համաշխարհային գրականության գոհարների մասին, այլև նրանցից բխող վերլուծություններ համամարդկային արժեքների, աշխարհում տեղի ունեցած և տեղի ունեցող հոգևոր նշանակության իրադարձությունների, ինչպես նաև մեր կյանքի հետ դրանց կապի մասին։

Լևոն Ներսիսյանի դասախոսություններն ունկնդրելու համար մյուս ֆակուլտետների և բուհերի ուսանողները փախչում էին իրենց դասերից։

Լուիզա Սամվելյանը Հայաստանում առաջին կին գիտությունների դոկտոր-պրոֆեսորն էր։

Նաև նրանց և ամբիոնի մյուս դասախոսների շնորհիվ էր, որ մենք սովորեցինք տեսնել ավելին, քան թույլատրված էր սովետական սահմանափակ գաղափարախոսությամբ։ Դա ընդդիմության խորքային և արդյունավետ ձև էր։

Ես զարմացած չեմ, որ հենց այսօր այդ ամբիոնը փակվում է։

Բայց սարսափած եմ հեռանկարից։

Վարսենիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6027

Մեկնաբանություններ